Մատչելիության հղումներ

logo-print

Հնդկաստանում ջրհեղեղներից առնվազն 58 մարդ է զոհվել


Հնդկաստանում ջրհեղեղների հետեւանքով առնվազն 58 մարդ է զոհվել: Այդ մասին այսօր հաղորդել է տեղի ոստիկանությունը:

Ջրհեղեղները տեղի են ունեցել Ջամու եւ Քաշմիր նահանգի լեռնային Լադախ շրջանում, որտեղ անցած գիշեր հորդառատ անձրեւներ են տեղացել:

Իշխանությունների վկայությամբ` տասնյակ մարդիկ դեռեւս անհետ կորած են, եւ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Լադախ շրջանը սահմանակից է Չինաստանին եւ Պակիստանին:

Պակիստանի Փենջաբ նահանգում վերջին օրերին տեղի ունեցած ջրհեղեղների հետեւանքով ավելի քան 1600 մարդ է զոհվել, տարերային աղետից տուժել է ավելի քան 3.5 միլիոն մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG