Մատչելիության հղումներ

Թարիք Ազիզ. «ԱՄՆ-ը չպետք է դուրս գա Իրաքից»


Իրաքի նախկին արտգործնախարար եւ փոխվարչապետ Թարիք Ազիզը The Guardian թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պետք է շարունակի Իրաքի օկուպացիան, քանի որ երկրից ամերիկյան ուժերի դուրսբերումը կնշանակի «Իրաքը թողնել գայլերին ... մինչեւ մահ»:

Ազիզը, ով 30 տարի եղել է Սադամ Հուսեյնի վարչակազմում, լրագրողի հետ դեմ առ դեմ առաջին հարցազրույցն է տվել Բաղդադի բանտում, որտեղ գտնվում է արդեն 7 տարի` մարդկության դեմ հանցագործության մեղադրանքով:

Հուսեյնի նախկին զինակիցը հայտարարել է, որ Իրաքը այժմ ավելի վատ վիճակում է, քան պատերազմից առաջ:

Ազիզը նաեւ պնդել է, թե գիտեր Սադամի ռեժիմի բոլոր գաղտնիքները, այդ թվում` որ 2003 թվականին գոյություն չի ունեցել միջուկային զենքի գաղտնի ծրագիր: Նա վստահեցրել է, որ նման ծրագրի գոյության մասին միջազգային հանրության կասկածները չփարատելու պատճառը Իրանի կողմից հնարավոր հարձակումը զսպելու նկատառումներն էին:

«Մեր մեծագույն թշնամին»` այս բնորոշումն է տվել Իրանին Իրաքի նախկին փոխվարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG