Մատչելիության հղումներ

Ղրղըզ ընդդիմադիր գործիչը մեղադրվում է իշխանությունը զավթելու փորձի մեջ


Ղրղըզ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ուրմատ Բարիկտաբասովին եւ նրա կողմնակիցներին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ իրականացնելու եւ իշխանությունը զավթելու փորձի համար:

Նախօրեին իրավապահները ցրել են Բիշքեկում անցկացվող բողոքի զանգվածային ակցիան, որի մասնակիցները պահանջում էին թույլ տալ Բարիկտաբասովին մասնակցել ընտրություններին:

Ցույցը ցրելիս ոստիկանությունը ձերբակալել է քաղաքական գործչին եւ նրա 27 կողմնակիցների:

Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օտունբաեւան հայտարարել է, որ Բարիկտաբասովի կողմնակիցների նպատակը երկրում իշխանության զավթումն էր: Օտունբաեւայի խոսքերով` ձերբակալման պահին նրանց մոտից զենք է առգրավվել:


Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG