Մատչելիության հղումներ

Ռուսաստանին օգնության նպատակով Հայաստանի կառավարությունը հատկացրել է 67 հազար դոլար


Անտառային հրդեհների մարման գործում Ռուսաստանին օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի կառավարությունը արտակարգ իրավիճակների նախարարությանն է հատկացրել 24 միլիոն 600 հազար դրամ (շուրջ 67 հազար դոլար):

Այսօրվա նիստում կառավարությունը լսել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղեկությունը անտառային հրդեհների մարման գործում Ռուսաստանին օգնություն ցույց տալու վերաբերյալ։ Երեկ եւ այսօր աղետի վայր են ուղարկվել հրշեջների ջոկատներ եւ համապատասխան տեխնիկա, անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի այլ օգնություն եւս։ Այդ նպատակով էլ կառավարությունը որոշել է տրամադրել վերոհիշյալ գումարը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից երեկ հաղորդել էին, որ նախարարության 28 հրշեջներ 10 տոննանոց 4 հրշեջ ավտոմեքենաներով օգոստոսի 5-ից 10 օրով մեկնում են Ռուսաստան՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու:

Բնական աղետից զոհվածների թիվը Ռուսաստանում հասնում է հինգ տասնյակի:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG