Մատչելիության հղումներ

ԱԱԽ-ի քարտուղարը հաստատում է ռուսական ռազմակայանի մասին տեղեկությունը


Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հաստատել է, որ Հայաստանի տարածքում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման ժամկետը գրեթե կրկնապատկվելու է։

«Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմաքաղաքական դաշնակիցներ են, նախատեսված 25 տարվա փոխարեն ռազմակայանը Հայաստանում 49 տարի է գտնվելու, եւ այդ ժամկետը կարող է երկարաձգվել», - «Նովոստի-Արմենիա» լրատվական կայքէջի փոխանցմամբ` ասել է Արթուր Բաղդասարյանը:

«Ռուսաստանը Հայաստանում ռազմական ներկայությամբ, բնականաբար, իր շահերն է ապահովում, բայց եւ որպես Հայաստանի դաշնակից` Հայաստանի զինուժի հետ համատեղ ստանձնում է մեր երկրի պաշտպանությունը, ինչը, իմ կարծիքով, ունի բացարձակ կարեւոր քաղաքական եւ գործնական նշանակություն», - հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG