Մատչելիության հղումներ

Հայ հրշեջները մեկնում են Ռուսաստան


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 28 հրշեջներ 10 տոննանոց 4 հրշեջ ավտոմեքենաներով օգոստոսի 5-ից 10 օրով մեկնում են Ռուսաստանի Դաշնություն՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, հայկական Իլ-76 2 ռազմատրանսպորտային ինքնաթիռները վայրէջք կկատարեն Նիժնի Նովգորոդում, որտեղից հայ հրշեջները ռուս գործընկերների տեղաբաշխմամբ կանցնեն ծառայության:

Հայկական խմբի ղեկավարն է հրդեհաշիջման գործում մեծ փորձառություն ունեցող, Փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Պավել Գյոզալյանը:

Ռուսաստանում շարունակվում են անտառային հրդեհները, գրանցվել են հրդեհների շուրջ 600 օջախ։ Ռուսաստանի 7 շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Բնական աղետից մինչ օրս զոհվել է չորս տասնյակից ավելի մարդ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG