Մատչելիության հղումներ

Ամերիկացի թենիսիստին 2 միլիոն դոլարով «Արշիլ Գորկու կտավներ» են վաճառել


Արշիլ Գորկու ցուցահանդեսը Լոնդոնի Tate պատկերասրահում, փետրվար, 2010թ.

Միացյալ Նահանգների դատարանը երեքշաբթի օրը 18 տարվա ազատազրկման է դատապարտել նյույորքցի արվեստի ստեղծագործություններ վաճառողին եւ նրա նկատմամբ խոշոր տուգանք նշանակել` հայտնի անձանցից, այդ թվում ամերիկացի թենիսիստ Յոջ ՄըքԷնրոյից ընդհանուր առմամբ 120 միլիոն դոլար յուրացնելու մեղադրանքով:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Մանհեթենի շրջանային դատարանը ապացուցված է համարել, որ 61-ամյա Լուորենս Սալանդերը 2004 - 2007 թվականներին խարդախությամբ է զբաղվել` իր հաճախորդներին վաճառելով իրեն չպատկանող կտավներ կամ համոզելով ներդրումներ կատարել կեղծ նախագծերում:

Թենիսիստ ՄըքԷնրոյը, մասնավորապես, 2 միլիոն դոլար է կորցրել 2 կտավ ձեռք բերելու համար, որոնք Սալանդերը ներկայացրել է որպես ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործություններ:

Լոուրենս Սալանդերի զոհերից է նաեւ Հոլիվուդի աստղ Ռոբերտ Դե Նիրոյի հայրը:

Խարդախություններով ձեռք բերած միջոցներով Սալանդերը ձեռք է բերել շքեղ առանձնատուն Մանհեթենում եւ մասնավոր օդանավ:

Համաձայն դատարանի վճռի` Սալանդերը եւ նրա պատկերասրահը «պատասխանատու են 30 զոհերին որպես փոխհատուցում մոտ 120 միլիոն դոլար վճարելու համար»:

Թե սահմանված 18 տարուց քանիսը Լոուրենս Սալանդերը կանցկացնի ազատազրկման մեջ` կախված կլինի նրա դրսեւորելիք վարքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG