Մատչելիության հղումներ

Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարությունը կարագացվի


Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները մասնակցում են Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության մեկնարկի հանդիսավոր արարողությանը, Թբիլիսի, 21-ը նոյեմբերի, 2007թ.

Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները մասնակցում են Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության մեկնարկի հանդիսավոր արարողությանը, Թբիլիսի, 21-ը նոյեմբերի, 2007թ.

Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարները Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում երեքշաբթի օրը պայմանավորվել են արագացնել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարությունը:

Կողմերը հավաստիացնում են, որ եթե անսպասելի իրավիճակներ չծագեն, արդեն 2011 թվականին երկաթուղին շահագործման կհանձնվի:

Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը աշխատանքները գրեթե ամբողջությամբ ավարտել է: Վրացական կողմը աշխատանքի ծավալները 50 տոկոսով ավելացնելու է, թուրքական հատվածում շինարարական աշխատանքների 34 տոկոսն է իրականացված, բայց մինչեւ տարեվերջ, ինչպես Բաքվում հավաստիացրել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը, նախատեսվում է շինարարության առնվազն 75 տոկոսը ավարտել:

Յըլդըրըմը նաեւ տեղեկացրել է, որ սկզբնական շրջանում երկաթուղու միջոցով նախատեսվում է տեղափոխել տարեկան 6 միլիոն տոննա բեռ: Հետագայում փոխադրումների ծավալը պետք է հասցվի 17 միլիոն տոննայի:

«Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու ծրագրի կյանքի կոչումը պայմաններ է ստեղծում Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության հետագա խորացման համար», - հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը:

Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության մասին եռակողմ համաձայնագիրը կնքվել է 2007 թվականի փետրվարին: Երկաթուղին, հյուսիսից շրջանցելով Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը կապելու է Թուրքայի արեւելյան շրջանների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG