Մատչելիության հղումներ

Լիբանանի եւ Իսրայելի զինված ուժերի միջեւ սահմանային բախում է տեղի ունեցել


Այսօր բախում է տեղի ունեցել Լիբանանի եւ Իսրայելի սահմանին, կան վիրավորներ։

BBC-ի փոխանցմամբ, լիբանանյան պաշտոնական աղբյուրները հայտարարել են, որ իրենց զինվորները կրակ են բացել ապօրինի կերպով Լիբանանի տարածք մուտք գործած իսրայելցի զինվորների ուղղությամբ։

Իսրայելի բանակը, սակայն, պնդում է, որ իր զինվորների վրա կրակել են Իսրայելի տարածքում եւ երկու հոգի վիրավորվել է։

Երկու երկրների միջեւ սահմանը հիմնականում հանդարտ էր 2006 թվականի պատերազմից հետո, երբ Իսրայելի բանակը ներխուժեց Լիբանան՝ այդ երկրի տարածքում գտնվող «Հիզբուլլահ» կազմակերպության գրոհայինների կրակակետերը ճնշելու նպատակով։

Միջադեպից հետո Լիբանանի տարածքում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը կողմերին կոչ են արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG