Մատչելիության հղումներ

Վանաձորի Տարոն 2 թաղամասի Մինէներգո կոչվող հատվածում օձեր են հայտնվել։ Թաղամասի 6 բնակելի շենքերի բնակիչներն անգամ չգիտեն, թունավո՞ր են օձերը, թե ոչ, ու որտեղի՞ց են հայտնվել:

Նրանք օձեր տեսել են բակում, շքամուտքերից մեկում, ինչպես նաեւ բնակիչներից մեկի ավտոմեքենայում:

Արդեն մեկ ամիս է, ինչ բնակիչներն ահազանգում են, սակայն պատկան մարմինները քաղաքապետարանում, ինչպես նաեւ Հիգիենիկ Հակահամաճարակային պետական տեսչության Լոռու կառույցում պատասխանում են, թե օձերի դեմ պայքարն իրենց գործը չէ:

Ճարահատյալ՝ թաղամասի բնակիչները իրենց ուժերով փորձում են ոչնչացնել օձերին։
XS
SM
MD
LG