Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնում Ռուսաստանին տարերային աղետի կապակցությամբ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տարերային աղետի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին։

Նախագահի մամլո գրասենյակի հաղորգադրության համաձայն, Սերժ Սարգսյանը հեռագրում, մասնավորապես, ասել է. - «Ցավով տեղեկացա Ռուսաստանի կենտրոնական մարզերում տեղի ունեցած տարերային աղետի մասին, որը հանգեցրել է մարդկային զոհերի եւ ավերածությունների: Տխուր է գիտակցել, որ լայնածավալ հրդեհների հետեւանքով հազարավոր մարդիկ զրկվել են ծածկից եւ գույքից, երկրին հասցվել է նյութական վնաս: Խնդրում եմ կարեկցանքի եւ աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին եւ շուտափույթ ապաքինման մաղթանք` բնական այս աղետից բոլոր տուժածներին»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG