Մատչելիության հղումներ

Իրանում 17 քաղբանտարկյալներ հացադուլ են հայտարարել


Իրանում անցած շաբաթ հացադուլ հայտարարած 17 քաղբանտարկյալներից 5-ի առողջական վիճակը վատթարացել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Իրանական ընդդիմադիր կողմնորոշմամբ տեղեկատվական կայքերի փոխանցմամբ, քաղբանտարկյալները բողոքում են բանտային անտանելի պայմանների դեմ։

Հացադուլ անցկացնող բոլոր քաղբանտարկյալները ձերբակալվել են նախորդ տարի տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ընդդիմության անցկացրած զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG