Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները Իրանի դեմ հարձակման ռազմական ծրագիր ունի


Միացյալ Նահանգների ռազմական ղեկավարությունը խիստ մտահոգված է ինչպես Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման, այնպես էլ այդ երկրի դեմ ռազմական գործողություն ձեռնարկելու անհրաժեշտության հնարավորությամբ։

Միացյալ Նահանգների Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Մայք Մալենը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ ռազմական գործողության պատրաստի ծրագիր ունի։

Բարձրաստիճան զինվորականը սակայն, խիստ մտահոգիչ է համարում ե՛ւ այդպիսի հարձակման հավանականությունը, ե՛ւ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման տեխնոլոգիայի ձեռքբերման հնարավորությունը, քանի որ, Մալենի խոսքով, դրանք կարող են «չնախատեսված զարգացումների» հանգեցնել։

«Իրանի դեմ ռազմական գործողության ծրագիրը եղել է եւ մնում է սեղանին» եւ կարող է օգտագործվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից, ընդգծել է Մալենը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG