Մատչելիության հղումներ

logo-print

Չավեսը Վենեսուելայի զինված ուժերին կարգադրել է դիրքեր զբաղեցնել Կոլումբիայի սահմանին


Վենեսուելայի եւ Կոլումբիայի հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երկրի զինված ուժերին կարգադրել է դիրքեր գրավել Կոլումբիայի հետ սահմանամերձ տարածքում։

Չավեսը հայտարարել է, որ ինքը ստիպված է եղել այսպիսի որոշում կայացնել, որովհետեւ հակառակորդը՝ Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբը, կարող է Վենեսուելայի դեմ հարձակման որոշում կայացնել։

Կոլումբիայի իշխանությունները, սակայն, հայտարարել են, որ Վենեսուելայի դեմ հարձակում չեն պլանավորում։

Հուլիսի 22-ին Ուգո Չավեսը խզեց դիվանագիտական հարաբերությունները Կոլումբիայի հետ այն բանից հետո, երբ Ալվարո Ուրիբը հայտարարեց, թե Վենեսուելան տարածք է տրամադրում 1,500 կոլումբիացի ապստամբների, ովքեր Վենեսուելայում տեղակայված ճամբարից պարտիզանական հարձակումներ են իրականացնում Կոլումբիայի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG