Մատչելիության հղումներ

Օբաման Իրանին կոչ է անում «անհապաղ» ազատ արձակել 3 ամերիկացի ճանապարհորդներին


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Իրանին կոչ է արել «անհապաղ ազատ արձակել» 3 ամերիկացի ճանապարհորդներին, ովքեր ձերբակալվել էին Իրանում ուղիղ 1 տարի առաջ։

Այսօր տարածած հաղորդագրությունում Օբաման ընդգծել է, որ ձերբակալված ամերիկացիները երբեւէ չեն աշխատել ԱՄՆ-ի կառավարության համար, «բացարձակապես որեւէ հանցանք չեն գործել» եւ Իրանի իշխանությունների դեմ որեւէ քայլ չեն կատարել։

Օբաման ասել է, թե ճանապարհորդները՝ Շեյն Բաուերը (27 տարեկան), Սարա Շուրդը (31 տարեկան) եւ Ջոշ Ֆաթալը (27 տարեկան), ովքեր կալանավորվել էին Իրաքի եւ Իրանի սահմանին, պարզապես արկածախնդիր եւ հետաքրքրասեր երիտասարդներ են եւ պատահաբար են հատել Իրանի սահմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG