Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանում անտառային հրդեհների զոհերի թիվն աճում է


Ռուսաստանի կենտրոնական շրջաններում ծայր առած անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 30-ի։

Ինչպես հաղորդում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, այս պահին հրդեհը մոլեգնում է շուրջ 120 հազար հեկտար անտառածածկ տարածքում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրշեջներին օգնության է ուղարկել ավելի քան 2 հազար զինծառայողների։ Կրակի դեմ պայքարում ներգրավվել են տասնյակ ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ։

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հրահանգել է դաշնային բյուջեից 5 միլիարդ ռուբլի հատկացնել հրդեհից տուժած շրջաններին։ Այդ գումարները ծախսվելու են հրո ճարակ դարձած բնակավայրերի եւ շինությունների վերականգնման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG