Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունը հրապարակում է հուլիսի 28-ի միջադեպի հետեւանքով զոհվածների անունները


Հուլիսի 28-ին զինված ուժերի զորամասերից մեկում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադեւոսյանը (Երեւան) եւ ժամկետային զինծառայողներ Գարեգին Սամվելի Հովսեփյանը (Էջմիածին), Անդրանիկ Սարգսի Սարգսյանը (Երեւան), Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյանը (Վանաձոր), Արտյոմ Սուրենի Մանասյանը (Չարենցավան), Կարո Շուրիկի Այվազյանը (Երեւան)։ Այս մասին ասված է այսօր Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

ՊՆ-ն նաեւ հավաստիացնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջադեպի պատճառները բացահայտելու եւ մեղավորներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG