Մատչելիության հղումներ

Ռոբերտ Գեյթս. Գաղտնազերծված փաստաթղթերը «պոտենցիալ վտանգ են ներկայացնում»


Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ Աֆղանստանի պատերազմի վերաբերյալ գաղտնի տեղեկատվության արտահոսքը կարող է «լուրջ եւ վտանգավոր հետեւանքներ» ունենալ այդ երկրում տեղակայված ամերիկյան զորքերի եւ նրանց դաշնակիցների համար։

Հինգշաբթի օրը Պենտագոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Գեյթսը ասել է, որ WikiLeaks կայքը փաստացիորեն ԱՄՆ-ի թշնամիներին տեղեկատվություն է փոխանցել Աֆղանստանում կիրառվող մարտավարության եւ ռազմական տեխնիկայի մասին։

Պենտագոնի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ քայլեր են ձեռնարկվում տեղեկատվության արտահոսքի համար մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ։

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը պաշտպանել է գաղտնի տեղեկատվությունը հանրային սեփականություն դարձնելու որոշումը՝ հույս հայտնելով, որ այդ քայլը պատերազմի վերաբերյալ նոր քննարկումների առիթ կծառայի։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG