Մատչելիության հղումներ

Կենտրոնական Ռուսաստանում անտառային հրդեհներից 5 մարդ է զոհվել


Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, երկրի կենտրոնական շրջաններում՝ Վորոնեժում, Ռյազանում, Նիժնի Նովգորոդում, աննախադեպ շոգ եւ չորային եղանակի պատճառով բռնկված հրդեհները 5 մարդու կյանք են խլել, հազարավոր մարդիկ տարհանվել են։

Աննախադեպ շոգ եղանակ է նաեւ Ռուսաստանի եվրոպական շրջաններում եւ Սիբիրում։ Շոգ եղանակը նաեւ զգալի վնաս է հասցրել ցորենի բերքին։

Հինգշաբթի օրը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գրանցվել է ռեկորդային՝ 38 աստիճան շոգ ըստ Ցելսիուսի սանդղակի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG