Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը հակաօդային կայանքներ է գնել Ռուսաստանից


«Վեդոմոստի» պարբերականի փոխանցմամբ, Ադրբեջանը Ռուսաստանից գնել է «C-300» մակնիշի հակաօդային պաշտպանության երկու կայանք` դրանց համար վճարելով մոտ 300 միլիոն ԱՄՆ-ի դոլար։

Այդ արդիական զինատեսակները գնելու մասին գործարքը կնքվել է անցյալ տարվա ընթացքում։

Մի ռուսաստանցի զինվորական, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, «Վեդոմոստի» պարբերականի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե Ադրբեջանը այդ կայանքները ձեռք է բերել, հավանաբար, երաշխավորելու համար իր անվտանգությունը հարեւան Իրանի շուրջ իրավիճակի հետագա վատթարացման պարագայում։

«Վեդոմոստին» նշում է, որ դա ամենախոշոր միանվագ գործարքն է, որի շրջանակներում նախկին խորհրդային որեւէ հանրապետություն զենք է գնում Ռուսաստանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG