Մատչելիության հղումներ

Turan. «Ադրբեջանի նախարարներից մեկի կինը սիրեկանի հետ փախել է երկրից»


Ադրբեջան -- Բաքու, տեսարան ծովի կողմից
Ադրբեջան -- Բաքու, տեսարան ծովի կողմից

Ադրբեջանի նախարարներից մեկի կինը իր սիրեկանի հետ, որը նրա ֆիտնեսի մարզիչն է, հեռացել է երկրից։ Ադրբեջանական Turan գործակալության փոխանցմամբ՝ այս մասին գրել են երկու հայտնի ադրբեջանական թերթեր։

Թերթերի հիշյալ հրապարակումներում նախարարի անունը չի նշվում։ Թերթերից մեկը նույնիսկ հնարավոր է համարում, որ նախարարի կնոջը առեւանգել են։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պատասխանատու Էհսան Զահիդովը առեւանգելու մասին լուրը չի հաստատել։

Turan-ը գրում, է որ իրենք գիտեն նախարարի անունը, բայց քանի որ նախարարությունը չի հաստատել շրջանառվող այդ լուրերը՝ իրենք գերադասում են չբացահայտել նրա անունը։

Նախարարության պաշտոնյաներից մեկը գործակալությանն ասել է. - «Դա սուտ է եւ զրպարտություն, այդպիսի լուրեր տարածողները Ադրբեջանի թշնամիներն են»։

Turan-ը հիշեցնում է նմանատիպ մեկ այլ դեպք, որը տեղի է ունեցել տարիներ առաջ։ 2005-ի փետրվարին Ադրբեջանի միջազգային բանկի նախագահ Ջահանգիր Հաջիեւի կնոջը առեւանգել էին։ Բաքվի կենտրոնում կատարված այդ հանցագործության կազմակերպիչը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Հաջի Մամադովն էր։

Բանկի ղեկավարի կնոջը առեւանգած հանցագործները նրան ազատ արձակելու համար հսկայական փրկագին էին պահանջել, բայց մի քանի օր անց ազգային անվտանգության նախարարության գործակալները ձերբակալել էին նրանց, հիշեցնում է գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG