Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Իրանի ֆուտբոլի հավաքականները ընկերական խաղ կանցկացնեն Երեւանում


Հայաստանի ու Իրանի ֆուտբոլի հավաքականները, Persian Football կայքի փոխանցմամբ, ընկերական խաղ կանցկացնեն Երեւանում։
Սա երկու երկրների ֆուտբոլի հավաքականների առաջին հանդիպումն է։ ՖԻՖԱ-ի խաղացանկում նշված է, որ հանդիպումն Երեւանում անցկացվելու է օգոստոսի 11-ին երեկոյան ժամը 9-ին։

Իրանը նախապատրաստվում է Ասիայի գավաթի առաջնությանը, որն անցկացվելու է 2011 թվականի հունվարին՝ Կատարում։

Հայաստանն ընդգրկված է 2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում, որտեղ Հայաստանի մրցակիցներն են Ռուսաստանը, Սլովակիան, Իռլանդիան, Մակեդոնիան ու Անդորրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG