Մատչելիության հղումներ

Մոսկվայում օդի աղտոտվածությունը 10 անգամ գերազանցում է թույլատրելի մակարդակը


Մոսկվայում վերջին շաբաթների աննախադեպ շոգ եղանակի հետեւանքով բռնկված հրդեհները քաղաքի շրջակա անտառային տարածքներում, տորֆաճահիճներում, պատճառ է դարձել քաղաքի առանց այն էլ աղտոտված օդում վնասակար գազերի ծավալի աննախադեպ աճին, որն այժմ շուրջ 10 անգամ գերազանցում է այն թույլատրելի մակարդակը, որի դեպքում մարդու առողջության վնաս չի սպառնում։

Օդի աղտոտվածության խնդիրներով զբաղվող Մոսկվայի քաղաքապետարանի համապատասխան գործակալությունը այսօր հայտարարել է, որ սրտի անբավարարության խնդիրներ ունեցող եւ տարեց անձինք պետք է աշխատեն խուսափել քաղաքի օդում տարածված սմոգից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG