Մատչելիության հղումներ

logo-print

«Վիքիլիքսը» հայտարարում է Աֆղանստանի ռազմական գործողությունների վերաբերյալ նոր փաստաթղթեր գաղտնազերծելու մտադրության մասին


«Վիքիլիքսի» հիմնադիր եւ խմբագիր, ավստրալիացի լրագրող Ջուլիան Ասանջին երեկ Լոնդոնում ասել է, որ կայքէջի տրամադրության տակ կան Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ դաշնակիցների կողմից մղվող պատերազմի մասին հազարավոր գաղտնի նյութեր, որոնք անպայման կհրապարակվեն։

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Վիքիլիքս» կայքէջը Աֆղանստանի պատերազմի թեմայով արդեն իսկ շուրջ 92 հազար փաստաթուղթ է գաղտնազերծել։

ԱՄՆ-ը դատապարտեց տեղեկատվական այդ արտահոսքը՝ հայտարարելով, որ այն վտանգում է Աֆղանստանում տեղակայված բազմազգ ուժերի զինծառայողների կյանքը եւ սպառնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը։

Ջուլիան Ասանջին հայտարարել է, որ իրենց տրամադրության տակ եղած նյութերից ստացվող առաջին տպավորությունն այն է, որ «այստեղ կան պատերազմի հանցագործության մասին վկայող փաստեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG