Մատչելիության հղումներ

Արվեստի քննադատների 5-րդ ամառային դպրոցը կացնկացվի Երեւանում ու Իջեւանում


Օգոստոսի 15-20-ը Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան կանցկացնի 5-րդ ամառային դպրոցը, որը նորից դասախոսությունների, գործնական սեմինարների, շնորհանդեսների եւ արվեստի տարածքներ այցելությունների շուրջ կմիավորի տարբեր համատեքստերում գործող արվեստի համադրողներին: Ամառային դպրոցը կրում է «Գեղագիտական համայնքներ եւ համայնքային արվեստի կոնտեքստուալ թարգմանություն» խորագիրը:

Ամառային դպրոցը բաղկացած կլինի 2 մասից. տեսական մասը կանցկացվի Երեւանում, օգոստոսի 15-17-ը: Սեմինարի երկրորդ, գործնական մասը պատրաստել են Արվեստի նախագծման ծրագրի շրջանավարտները, ովքեր ցուցադրություններ ու քննարկումներ են նախատեսել Իջեւանում օգոստոսի 18-20-ը:

Արվեստի Քննադատների ազգային ասոցիացիայի ամառային սեմինարների ամենամյա ծրագիրն իրականացվում է SCCA-Ljubljana–ի, Ստամբուլի «BM Suma» կենտրոնի, Ալմա–Աթայի SCCA-Alma-Aty կենտրոնի ու Կահիրեի «Townhouse» պատկերասրահի հետ համագործակցությամբ:
XS
SM
MD
LG