Մատչելիության հղումներ

logo-print

Չավեսը սպառնում է դադարեցնել նավթի արտահանումը ԱՄՆ


Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը սպառնացել է դադարեցնել նավթի մատակարարումը Միացյալ Նահանգներին, եթե ԱՄՆ-ը աջակցի իր երկրի դեմ Կոլումբիայի ռազմական հարձակմանը։ Չավեսը Վաշինգտոնին կոչ է արել «չխառնվել» Վենեսուելայի եւ Կոլումբիայի միջեւ ծագած հակամարտությանը։

Հինգշաբթի օրը Չավեսը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բոգոտայի հետ այն բանից հետո, երբ Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբը հայտարարեց, թե Կարակասը տարածք է տրամադրում 1,500 կոլումբիացի ապստամների, ովքեր Վենեսուելայում տեղակայված ճամբարից պարտիզանական հարձակումներ են իրականացնում Կոլումբիայի դեմ։

Հերքելով այդ պնդումները՝ Չավեսը հայտարարել է, որ եթե Կոլումբիան հարձակում ձեռնարկի իբր թե Վենեսուելայի տարածքում տեղակայված կոլումբիացի ապստամբների դեմ եւ «ստանա Յանկիների կայսրության աջակցությունը», Կարակասը կդադարեցնի նավթի մատակարարումը ԱՄՆ-ին «նույնիսկ եթե մենք այստեղ ստիպված լինենք սովից քարեր կրծել»։

ՕՊԵԿ-ի անդամ հանդիսացող Վենեսուելան Լատինական Ամերիկայի խոշորագույն նավթ արդյունահանող պետությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG