Մատչելիության հղումներ

logo-print

Բրայզան խոստանում է աջակցել ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորմանը


Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Մեթյու Բրայզան Սենատի Արտաքին հարցերի հանձնաժողովում երեկ պատասխանել է սենատորների հարցերին եւ պնդել, թե ինքը անկողմնակալ է եւ ադրբեջանամետ դիրքորոշում չունի։

Բրայզան հայտարարել է, որ դեսպան նշանակվելու դեպքում ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորման համար։ Նա նաեւ նշել է, որ խնդիր կարգավորման հիմքում պետք է դրվեն երեք տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի եւ ուժի չկիրառման սկզբունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG