Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի ԱԳՆ-ը արձագանքել է Հայաստանի նախագահի հայտարարություններին


«Պետերբուրգյան հանդիպմանը մասնակցել է Մինսկի խմբում համանախագահող միայն մեկ երկիր` Ռուսաստանը, ինչը նշանակում է, որ այնտեղ առաջ քաշված առաջարկները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախաձեռնությունը չեն», - ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլհան Պոլուխովը՝ պատասխանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հայտարարություններին այն մասին, որ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի առաջնորդությամբ տեղի ունեցած Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիեւ հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության կողմերին նոր առաջարկություններ են ներկայացվել։

Ընդգծելով, թե ներկա բանակցությունների ձեւաչափն ամրագրված է նախ Աթենքում` համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարության, ապա Կանադայում ` ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ, Պոլուխովը հավելել է. - «Ադրբեջանը բանակցային գործընթացը շարունակում է այդ համատեղ հայտարարությունների հիման վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG