Մատչելիության հղումներ

Երիտասարդ տղան պնդում է, որ ոստիկանությունում իրեն ծեծի են ենթարկել


22 ամյա Էդգար Սարգսյանը «Մաքսլիբերթի»-ին պատմեց է, որ «Մասիսի քրեականի աշխատողներ ներկայացած անձնիք, առանց որեւէ փաստաթուղթ ներկայացնելու, հուլիսի 16-ին իրեն տարել են ոստիկանական բաժանմունք, ծեծել` որպես բնակարանային գողության գործի կասկածյալ, այնուհետեւ բաց թողել»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի` հարցաքննության կանչելու կարգում նշված է, որ վկան, տուժողը, կասկածյալը եւ մեղադրյալը քննիչի մոտ կանչվում են ծանուցագրով: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում եւ ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, ուր եւ երբ (օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաեւ անհարգելի պատճառներով չներկայանալու հետեւանքները:

Էդգարը պատմեց, որ ոստիկանության աշխատակիցները հարվածել են նրա գլխին, դեմքին ու որովայնին, այնուհետեւ ուղեկցել են Մասիսի ոստիկանական բաժանմունքի քննիչի աշխատասենյակ, որից հետո էլ իրեն ծեծող անձիք համոզել են, որ բողոքարկելու դեպքում բոլորի անունները չնշվի:

Մասիսի ոստիկանապետ Գուրգեն Բեգլարյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում բացառեց, որ հուլիսի 16-ին գողության կասկածանքով ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված Էդգարը կարող է ծեծի ենթարկված լինել:

Մինչ Մասիսի ոստիկանությունը կշարունակի գործի հետաքննությունը, Էդգարի քույրը` մասնագիտությամբ լրագրող Հասմիկ Սարգսյանը, ասաց, որ իրենք չեն լռելու: Հասմիկի խոսքով` իմանալով, որ իրենց ընտանիքը պատրաստվում է բողոքել տարբեր ատյաններում, Մասիսի ոստիկանության քրեականի պետն իր տեղակալի հետ միասին այցելել են Սարգսյանների տուն ու փորձել համոզել, որ վերջիններս ետ վերցնեն իրենց բողոքը:

XS
SM
MD
LG