Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանյան ՀԷԿ-ի վրա կատարված հարձակման արդյունքում 2 մարդ է զոհվել


Ռուսաստանի հյուսիս-կովկասյան Կաբարդինա-Բալկարիայի Հանրապետության տարածքում գտնվող հիդրոէլեկտրակայանի վրա կատարված հարձակման արդյունքում, ոստիկանության տվյալներով, առնվազն 2 մարդ է զոհվել։

Ոստիկանությունը չի բացառում «ահաբեկչական հարձակման» վարկածը։

Ինքնավար հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ Ադլան Կակակուեւի խոսքով, հարձակվողները մոտ 6 հոգի են եղել։ Երկու մեքենաներով մոտենալով ՀԷԿ-ին՝ նրանք կրակ են բաց արել եւ սպանել կայանի անվտանգության ծառայության 2 աշխատակիցների՝ վիրավորելով ՀԷԿ-ի 3 այլ աշխատակիցների։

Այնուհետեւ, հարձակվողները պայթուցիկ նյութեր են տեղադրել հիդրոէլեկտրակայանի տարբեր մասերում եւ պայթեցնելով դրանք՝ դիմել փոխուստի։

Պայթյունների հետեւանքով բռնկված հրդեհը հաջողվել է հանգցնել շուրջ 3 ժամ շարունակված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG