Մատչելիության հղումներ

Արտոնյալ պայմաններով բյուջետային վարկեր են տրամադրվել 257 բռնադատված քաղաքացիների


Բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 19 քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման նպատակով այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջեից տրամադրվել են արտոնյալ պայմաններով վարկեր` 77 մլն 812 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:

Հայաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, վարկերը տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով եւ տարեկան 1 տոկոս դրույքաչափով։

Բռնադատված քաղաքացիներին արտոնյալ պայմաններով բյուջետային վարկերի տրամադրման գործընթացն իրականացվում է 2001 թվականից: Վարկերը տրամադրվում են բնակարանի գնման, բնակարանային շինարարություն իրականացնելու կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաեւ վերանորոգելու նպատակով:

2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նշված վարկային ծրագրի շրջանակում 257 քաղաքացու ընդհանուր առմամբ տրամադրվել է 972 մլն 659 730 դրամի չափով վարկ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG