Մատչելիության հղումներ

ՀՌԱՀ-ը հայտարարում է թվային հեռարձակման 18 մրցույթներ


Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը 2010 թվականի հուլիսի 20-ին հայտարարել է Հայաստանի տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման 18 մրցույթներ։

Մասնավորապես, հայտարարվել է թվային հեռարձակմամբ հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու 5 մրցույթ։

Հայտարարվել է թվային հեռարձակմամբ հանրապետական սփռման եթերային վերահեռարձակում իրականացնելու 1 մրցույթ։
Երեւանում հեռարձակելու համար հայտարարված մրցույթների թիվը ընդհանուր առմամբ 9 է, որոնցից 3-ը նախատեսվում են եթերային վերահեռարձակում իրականացնելու համար։

Մյուս 6 մրցույթներից 1-ը ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռարձակում իրականացնելու համար է, մնացած 5-ը՝ թեմատիկ ուղղվածության. ժամանցային, երիտասարդական, երաժշտական, միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական, ինչպես նաեւ մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական։

Բացի այդ հայտարարվել է թվային հեռարձակման ցանցի միջոցով մարզային սփռման, ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստահեռարձակողների լիցենզավորման 3 մրցույթ։

Նկարագրություն

Հանրա-
պետական

Մայրաքաղա-
քային

Մարզային

Ընդամենը

Ընդհանուր ուղղվածության

5

1

3

Թեմատիկ ուղղվածության

0

5

0

Վերահեռարձակ-ման

1

3

0

Ընդամենը

6

9

3

18

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG