Մատչելիության հղումներ

Հունաստանում սպանվել է հետաքննող լրագրողը


Հունաստանի մայրաքաղաք Աթենքում իր տան մոտ սպանվել է 37-ամյա լրագրող Սոկրատիս Գիոլիասը:

Ոստիկանության փոխանցմամբ, վերջինիս ուղղությամբ կրակել են առնվազն 20 անգամ:

Գիոլիասի գործընկերներն ասում են, որ նա պատրաստվում էր հրապարակել կոռուպցիոն մի դեպքի վերաբերյալ իր լրագրողական հետաքննության արդյունքները:

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հանդես է եկել լրագրողի սպանությունը դատապարտող հայտարարությամբ՝ Հունաստանի իշխանություններին կոչ անելով «հրատապ եւ մանրամասն հետաքննություն» իրականացնել եւ «հանրությանը տեղեկացված պահել սպանության հանգամանքների բացահայտման գործընթացի մասին»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG