Մատչելիության հղումներ

Կարապետ Ռուբինյանը դուրս է գալիս ՀՀՇ-ից


Շաբաթ օրը Հայոց համազգային շարժում (ՀՀՇ-ի) կուսակցության համագումարում ՀՀՇ-ի վարչության անդամի թեկնածություն առաջադրած Կարապետ Ռուբինյանը, անհաջողության մատնվելով ընտրություններում, դադարեցրել է ՀՀՇ-ին իր անդամակցությունը։

«Իմ դիտարկումներով եւ համաձայն ինձ հասած տեղեկությունների` ՀՀՇ հուլիսի 17-ին կայացած համագումարում ՀՀՇ վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են», - Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրված բաց նամակում ասել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հայ ազգային կոնգրեսի «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» համակարգող Կարապետ Ռուբինյանը։

Այսօրվա «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, իր պաշտոնից հրաժարվել է նաեւ ՀՀՇ-ի լրատվական ծառայության ղեկավար Կարեն Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG