Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կոչ է անում ղրղըզական բռնությունների «արժանահավատ» հետաքննություն իրականացնել


Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը կողմ է արտահայտվել ոստիկանների միջազգային համակազմ Ղրղըզստան ուղարկելու՝ ԵԱՀԿ-ի որոշմանը։

Սթեյնբերգը ասել է, որ Ղրղըզստանի իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ նոր միջէթնիկական բախումներ թույլ չտալու համար։

Այս տարվա հունիսին Ղրղըզստանում տեղի ունեցած միջէթնիկական բախումների արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին։
Հուլիսի 17-ին ԵԱՀԿ-ն որոշել է Ղրղըզստան ուղարկել ոստիկանների 52 հոգուց բաղկացած համակազմ։

Սթեյնբերգը, ով այսօր հանդիպում է ունեցել Ղրղըզստանի անցումային շրջանի նախագահ Ռոզա Օթունբաեւայի հետ, լրագրողներին ասել է, թե ԱՄՆ-ը պնդում է, որ անհրաժեշտ է հունիսյան բռնությունների «արժանահավատ» հետաքննություն իրականացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG