Մատչելիության հղումներ

Մեկնարկում են Եվրամիություն-Հայաստան ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները


Երեւանում այսօր մեկնարկում են Եվրամիություն-Հայաստան ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Հայաստանյան կողմից բանակցային թիմի համակարգող է նշանակվել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր բանակցող` արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը:

Ավելի վաղ՝ հուլիսի 15-ին Բաթումիում եւ հուլիսի 16-ին Բաքվում մեկնարկել էին ասոցիացման համաձայնագրերի շուրջ բանակցությունները Վրաստանի եւ Ադրբեջանի հետ։

Ասոցիացման (գործակցության) համաձայնագրերի հիմնական նպատակը Եվրամիության եւ հարավկովկասյան երեք պետությունների միջեւ ավելի սերտ քաղաքական կապերի հաստատումն ու աստիճանական տնտեսական ինտեգրումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG