Մատչելիության հղումներ

Նալբանդյանը «բացահայտ սուտ» է որակում Մամեդյարովի հայտարարությունը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւս մեկ անգամ հերքել է ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե հայկական կողմի հետ քննարկվում է Լաչինի եւ Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, եւ այդ հարցը քննարկվել է նաեւ սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում:

«Դա բացահայտ սուտ է: Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վարչական հսկողության տակ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը: Այդ հարցը չի քննարկվել նաեւ նախագահների սանկտպետերբուգյան հանդիպման ընթացքում», - Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի հարցին ի պատասխան` հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG