Մատչելիության հղումներ

logo-print

BP-ին հաջողվեց դադարեցնել նավթի արտահոսքը Մեքսիկական ծոցում


British Petroleum ընկերության մասնագետներին վերջապես հաջողվել է դադարեցնել նավթի արտահոսքը Մեքսիկական ծովածոցում: Այդ մասին տեղեկացրել է ընկերության փոխնախագահ Քենթ Ուելսը` հավելելով, թե երաշխիք չկա, որ արտահոսքը չի կրկնվի:

Նավթի արտահոսքը դադարեցնելու ուղղությամբ ընկերությունը աշխատանքներ էր իրականացնում ապրիլից, երբ վնասվեց ծովածոցով անցնող նավթամուղը:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման դրական է գնահատել ընկերության քայլերը` ընդգծելով, որ դրանք դեռ նախնական արդյունքներ են:

Նավթի արտահոսքը Մեքսիկական ծովածոցում համարվում է նմանօրինակ ամենամեծ բնապահպանական աղետը ԱՄՆ-ի պատմության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG