Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը կմեկնի Իրան


Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարի հրավերով վաղը Իրան կմեկնի Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Երկօրյա այցի ընթացքում Սեյրան Օհանյանը բանակցություններ կվարի իրանցի գործընկերոջ հետ, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպումների ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային, միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:




Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG