Մատչելիության հղումներ

logo-print

Սահակաշվիլին Քուշներին դիմավորել է տորթով եւ հրավառությամբ


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշներին երեկ դիմավորել է տորթով եւ հրավառությամբ` ի պատիվ Ֆրանսիայում հուլիսի 14-ին նշվող Ազգային տոնի, հաղորդում է «Գրուզիա Օնլայն» ինտերնետային պարբերական:

Ֆրանսիայի արտգործնախարարը Թբիլիսի է ժամանել ուշ երեկոյան: Օդանավակայանից, որտեղ նրան դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն եւ Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Ֆուրիեն, Քուշները մեկնել է նախագահական նստավայր, ուր ոչ պաշտոնական ընթրիք է կայացել Վրաստանի նախագահի հետ:

Այսօր Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունենում Թբիլիսիում, այդ թվում` վրաց ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG