Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը արձագանքում է ՀԱԿ-ի նամակին


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը արձագանքել է մարտի 16-ին Հայ ազգային կոնգրեսի կողմից իրեն հասցեագրված` Հայաստանում բարեփոխումների ծրագրով նամակին:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին հղած նամակում, որը տարածել են ընդդիմադիր շարժման գրասենյակից, Յագլանդը շնորհակալություն է հայտնում նամակի համար` գրելով. - «Հայաստանում ժողովրդավարության հարցերը շարունակում են մնալ ակտիվ մտահոգության առիթ Եվրոպայի խորհրդի, մասնավորապես Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համար: Ինչպես գիտեք, ԵԽԽՎ-ի 1677 (2009) բանաձեւի ընդունումից հետո էլ Հայաստանը շարունակում է մնալ Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգերի ներքո: Հետեւաբար կարող եք վստահ լինել, որ Վեհաժողովի հետաքրքրությունը բարձր է լինելու, հատկապես այն հարցով, թե երկարաժամկետ կտրվածքով ինչպե՞ս է Հայաստանը հաղթահարում քաղաքական ճգնաժամը եւ 2008 մարտի իրադարձությունների հետեւանքները»:

«Իր սեփական յուրահատուկ մոնիտորինգային ընթացակարգերով (Մոնիտորինգի Ագոյի խումբ) ԵԽ-ի Նախարարների կոմիտեն շարունակում է իր ակտիվ հետաքրքրվածությունը Հայաստանով, ապահովելու համար լավագույն հնարավոր շրջանակը ԵԽ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համար», - ասված է Թորբյորն Յագլանդի հուլիսի 2-ով թվագրված նամակում: - «Եվրոպայի խորհուրդը մշտապես հստակորեն ցուցադրել է իր ցանկությունը համագործակցել իշխանությունների հետ` օժանդակելու վերջիններիս օրենսդրական, վարչական եւ իրավական ոլորտներում, այլ հարցերի հետ մեկտեղ եւ հիմնվելով նաեւ սեփական մոնիտորինգային մեխանիզմների հանձնարարականների վրա, ապահովելու խոսքի եւ լրատվամիջոցների ազատություն, հավաքների ազատություն»:

«Վստահեցնում եմ ձեզ, որ Եվրոպայի խորհուրդը հավատարիմ է մնում օրենքի իշխանության նկատմամբ ամբողջական հարգանքը եւ ձեր երկրի բոլոր քաղաքացիների մարդու իրավունքները ապահովելու պարտավորությանը», - գրում է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG