Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Թուրքիան չի անտեսի Ադրբեջանի շահերը»


Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան երբեք չի անտեսի Ադրբեջանի շահերը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Թուրքիան կշարունակի անսահմանափակ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, որի հետ միշտ հատուկ հարաբերություններ է ունեցել», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը` հավելելով, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը անփոփոխ է մնում:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով թուրքական «Չիհան» գործակալության հաղորդագրությունը, Դավութօղլուն նշել է նաեւ, թե «տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության համար անհրաժեշտ է կարգավորել հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը այդ համատեքստում բավարար չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG