Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Ալիեւը չի կարող որոշել Ղարաբաղի փոխարեն»


Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով
«Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը բացառում է, որ մի ժողովուրդ որոշի մեկ այլ ժողովրդի փոխարեն», - ասել է Հանրապետական կուսակցության խոսնակ եւ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը:

«Ինքնորոշման իրավունք» նշանակում է, որ տվյալ ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը», - ընդգծել է Հայաստանի իշխող կուսակցության խոսնակը:

«Եթե ինչ-որ մեկն Ալիեւի եւ իր պետության փոխարեն մինչ օրս որոշումներ է կայացնում, ապա դա չի նշանակում, որ ինքը կամ իր ցեղակիցները կարող են որոշել Արցախի փոխարեն: Դա կարող է անել միայն Արցախի ժողովուրդը, որը վաղուց որոշել է, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի», - ասված է Էդուարդ Շարմազանովի` չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրությունում:

Ադրբեջանի կառավարության նախօրեին կայացած նիստում Ալիեւը, մասնավորապես, հայտարարել է. - «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին երբեք չի տրամադրի այնպիսի կարգավիճակ, որը կարող է անջատել այս տարածաշրջանը մեր հանրապետությունից: Առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության անհնար է Ղարաբաղին որեւէ կարգավիճակ տրամադրել, եւ այս հարցը բանակցությունների անբաժանելի մասն է կազմում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG