Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ոսկե ծիրան»-ի հյուրերի եւ մասնակիցների հետ


Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները Սերժ Սարգսյանին ներկայացրել են գործունեության 7 տարիների ընթացքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաջողություններն ու այս տարվա մրցութային ծրագրերը: Նրանք ընդգծել են, որ տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը, աճում է փառատոնի հեղինակությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG