Մատչելիության հղումներ

logo-print

Քլինթոնը Դավութօղլուին ներկայացրել է Հարավային Կովկաս այցի մանրամասները


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Հարավային Կովկաս իր այցելության մանրամասները: Այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Քլինթոնը եւ Դավութօղլուն քննարկել են նաեւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում:

Ինչպես «Ասոշիեյթեդ փրես»-ին հաղորդել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան անանուն պաշտոնյան, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թուրքիան այլեւս չի միջամտելու Իրանի միջուկային խնդրի շուրջ միջազգային հանրության ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG