Մատչելիության հղումներ

logo-print
Օրերս Հայաստանի պաշտպանության նախարարությունն իր պաշտոնական կայքեջում հրապարակել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գրծողությունների ծրագրի ողջ տեքստը: Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության այս ծրագիրը սկզբնավորվել է դեռեւս 2004 թվականին, սակայն, ցայժմ հայտնի չէր, թե ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող փրկարարական ու պլանավորման զորավարժություններից եւ Կոսովոյում ու Աֆղանստանում խաղաղապահ գործունեությանը մասնակցելուց զատ այն ինչ է ներառում:

Թուրքիայում շարունակվում է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը, եւ հայտնի չէ, թե որքա՞ն այն կտեւի, ու եթե ավարտվի` ինչպիսի՞ն կլինի արդյունքը, կդատապատվե՞ն արդյոք այն անձինք, ովքեր կազմակերպել են «Ակոս»-ի խմբագրապետի սպանությունը:

Ռուսաստանը արդեն վաղուց դարձել է Թուրքիայի կարեւորագույն տնտեսական գործընկերը: Առեւտուրը այս երկու երկրների միջեւ ընդարձակվում է չափազանց արագ տեմպերով, եւ երկու երկրները մտադիր են իրենց առեւտրի ծավալը հասցնել տարեկան 100 միլիարդ դոլարի: Երկկողմ տնտեսական զարգացող ոլորտներից մեկը զբոսաշրջությունն է: Ռուսական կապիտալի ներդրումները Թուրքիայի զբոսաշրջության ոլորտ կազմել են 2.5 միլիարդ դոլար:

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը նախորդներից տարբերվում էր, նախ եւ առաջ, իր անկանխատեսելիությամբ: Եվրոպայի գործող չեմպիոնը` Իսպանիայի հավաքականը, իր պատմության մեջ առաջին անգամ արժանացավ ֆուտբոլի աշխարհի գավաթին:

XS
SM
MD
LG