Մատչելիության հղումներ

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնը


Կլաուդիա Կարդինալեն լրագրողների հետ հանդիպմանը: Երեւան, 12-ը հուլիսի, 2010 թ.
Կլաուդիա Կարդինալեն լրագրողների հետ հանդիպմանը: Երեւան, 12-ը հուլիսի, 2010 թ.

«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացմանը, որը տեղի ունեցավ կիրակի օրը, փառատոնի պատվավոր հյուրերից, աշխարհահռչակ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, Անրի Վեռնոյի որդին` Պատրիկ Մալաքյանը, եւ ֆրանսահայ անվանի կինոպրոդյուսեր Ալան Թերզյանը նորաստեղծ Աստղերի ճեմուղում (Շառլ Ազնավուրի հրապարակում) բացեցին Անրի Վեռնոյի աստղը:

Աստղերի ճեմուղում իրենց աստղերն առայժմ ունեն եւս երեք հայ անվանի կինոգործիչներ` Համո Բեկնազարյանը, Սերգեյ Փարաջանովը եւ Ռուբեն Մամուլյանը:
Կլաուդիա Կարդինելեն ու Ալան Թերզյանը Աստղերի ճեմուղում բացում են Անրի Վեռնոյի աստղը:


Փառատոնը բացվեց Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմով, որի գլխավոր կերպարներից մեկը մարմնավորել է Կլաուդիա Կարդինալեն:

Երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը աշխարհահռչակ դերասանուհին պատմեց, Անրի Վեռնոյի հետ աշխատել է մեծ հաճույքով, իսկ Հայոց ցեղասպանության մասին տեղյակ է եղել դեռ մինչեւ ֆիլմում նկարահանվելը:

«Առհասարակ իմ բախտը բերել է... Ես ողջ կյանքում աշխատել եմ լավագույն կինոռեժիսորների հետ», - ասաց Կարդինալեն:

«Ես իմ գործունեությունը ծավալեցի իտալական կինոյի «ոսկե տարիների» ընթացքում: Աշխատել եմ ամենահայտնի, ամենամեծ ռեժիսորների հետ», - ասաց Կարդինալեն:

Դերասանուհին իր լավագույն ֆիլմերից է համարում Ֆեդերիկո Ֆելինիի «8,5»-ը եւ Վիսկոնտիի «Ընձառյուծը», լավագույն գործընկերներից` Ալեն Դելոնին եւ Մարչելո Մաստրոյանիին:

Կլաուդիա Կարդինալեն այժմ էլ աշխատում է. - «Նկարահանվել եմ մի ֆիլմում, որ վերջերս էկրաններ բարձրացավ Ֆրանսիայում»:

Այսօր երեկոյան Կլաուդիա Կարդինալեին կհանձնվեի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեդալը, որ հանձնվում է համաշխարհային հռչակի տեր ամենապատվավոր հյուրերին` ստեղծագործական վաստակի եւ համաշխարհային կինոարվեստում ունեցած ներդրման համար:

7-րդ «Ոսկե ծիրան»-ին ավելի քան յոթ տասնյակից ավելի երկրներից ներկայացված շուրջ 500 հայտերից ցուցադրման համար ընտրվել են մոտ 120-ը:

Փառատոնը կփակվի հուլիսի 18-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG