Մատչելիության հղումներ

logo-print

Ուգանդայում պայթյունների հետեւանքով 64 մարդ է զոհվել


Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով առնվազն 64 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:

Պայթյունները որոտացել են ռեստորաններում, որտեղ ֆուտբոլի բազմաթիվ երկրպագուներ հետեւում էին աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը:

Պայթյունների պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Որոշ տեղեկությունների համաձայն` ավելի վաղ Սոմալիի «Ալ Շաբաբ» իսլամիստական խմբավորումը սպառնացել էր Կամպալայում ահաբեկչություն իրականացնել, քանի որ Սոմալիում Ուգանդային խաղաղապահներ են տեղակայված:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG