Մատչելիության հղումներ

logo-print

Լեհաստանի արտգործնախարարը վաղը կժամանի Երեւան


Վաղը Երեւան է ժամանելու Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, եռօրյա այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ երկրի ղեկավարության հետ:

Այսօր Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ժամանում է Թբիլիսի: Վրաստանի արտգործնախարարության փոխանցմամբ` Սիկորսկիի հանդիպումները երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ նախատեսված են երեքշաբթի օրը:


Արման Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG