Մատչելիության հղումներ

1988 թվականի երկրաշարժից հետո անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունը, ուրբաթ օրը Գյումրիի Մուշ–2 թաղամասում հանդիսավորությամբ շահագործման հանձնվեցին 1056 նոր բնակարաններ:

Արարողությանը մասնակցում էր նախագահ Սերժ Սարգսյանը:

Այս բնակարանները շահագործման պիտի հանձնվեին անցած տարեվերջին, սակայն արարողությունը հետաձգվեց նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունից հետո, երբ նա քննադատության ենթարկեց «Գլենդեյլ Հիլզ»-ի իրականացրած շինարարական աշխատանքների որակը:

«Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին, որ այս ծանր պայմաններում` ամբողջ աշխարհը, այդ հզոր պետությունները կրիզիսի անունի տակ կքած են, բայց այսօր հսկայական գումարներ դրվեցին Գյումրի քաղաքի անօթեւանների համար», - այսօր իր ելույթում ասաց Գյումրիի քաղաքապետ ասաց Ղուկասյանը:

Ելույթ ունեցավ նաեւ Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը. - «Գյումրիի Անի եւ Մուշ թաղամասերում ընդհանուր հաշվով մինչեւ 2011 թվականը նախատեսվում է կառուցել 59 շենք` 3030 բնակարանով»:

Հանդիսավոր պայմաններում նոր բնակարանների բանալիները հանձվեցին 5 ընտանիքների: Հենց այդ բնակարաններում եղավ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը եղավ նաեւ շինհրապարակում, որտեղ ընթանում է ծրագրի երկրորդ փուլը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG